Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում. ՀԱԿ համագումարում ընթերցվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը

Մարտ 14,2026 12:40 Share

«Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) հերթական  համագումարը բացված է. դահլիճում ներկա են  ՀԱԿ-ի տարածքային 42 կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընտրված է 281 պատվիրակ: Համագումարի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրված են Ապրելու երկիր,  Լուսավոր Հայաստան,  Ուժեղ Հայաստան, Հաղթանակ, Նժար, Նոր ուժ, Հիմնադիր ազատական կուսակցությունների ներկայացուցիչները»,- ՀԱԿի 5-րդ համագումար բացմանը նշեց  ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նա ներկայացրեց համագումարի օրակարգը, որտեղ ի թիվս այլնի նախատեսված է կուսակցության նախագահի, վարչության ընտրություն, աշխատանքային խմբերի եւ հանձնաժողովների ձեւավորում:

ՀԱԿ վարչության անդամ Ավետիս Ավագյանն ընթերցեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը: Նախագահի ուղերձում նշել էր, որ հիանում է ՀԱԿ անդամների ակտիվությամբ, գնահատում դաշինքներ ձեւավորելու ուղղությամբ թափած ջանքերը:

«Սրտանց ողջունում եմ Հայ Ազգային Կոնգրեսի 5-րդ համագումարի բոլոր մասնակիցներին, մաղթելով հաջողություն եւ արդյունավետ աշխատանք՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու սպասումով։ Ես հիանում եմ ձեր ակտիվությամբ, գրագետ եւ համարձակ հրապարակումներով ու վերլուծություններով, ֆեյսբուքյան փայլուն գրառումներով։ Գնահատում եմ նաեւ դաշինքներ ձեւավորելու ուղղությամբ ձեր թափած ջանքերը։ Խորին հարգանքս կուսակցության ավագ սերնդի ներկայացուցիչներին, ջերմ ողջույններս կրտսեր սերնդի եռանդուն ու քաջասիրտ կոնգրեսականներին։ Իմ նախազգացումով, առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում հիրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում»,-նշված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձում:

Համագումարն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031