Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ ավտովթար ու վիրավորներ Երեւանում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2011 15:58

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:

Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը, ժամը 02-ի սահմաններում, Իսակովի պողոտայում, 30-ամյա Գեւորգ Գալստյանը, վարելով  «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 7774 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է իր առջեւից երթեւեկող Արմեն Սարգսյանի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի 09 PP 909 համարանիշի ավտոմեքենային:

 

Վթարի հետեւանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդ Գ. Գալստյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ «Մերսեդես Բենց»-ի ուղեւոր Անուշ Սարգսյանը՝ «Մալաթիա» բժշկական կենտրոն:

 Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների  քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանը:

Նրա հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվեցին ՃՈ տուգանային հրապարակ:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031