Shamshyan.com. Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում գործող շինանյութի խանութներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակում հայտնի «ԳՈՍՏ ՇԻՆ» շինանյութի խանութի պահեստային հատվածում։
Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































