
Նա զգուշացրեց, որ օրինագիծը լրիվ ընդդիմության, այդ թվում՝ «Ժառանգության» դեմ է դուրս գալու. «Էսօրվա ԱԱԾ-ն լրիվ փաստաթղթերով, ամեն ինչով կսարքի, որ հենց «Ժառանգության» ղեկավար կազմի մեջ մի քանի ագենտ կա, դե արի ապացուցի: Րաֆֆի Հովհաննիսյանին էլ կասեն Ամերիկայի ագենտ ա՝ Կարապետիչն էլ ասել է: Ստյոպա Սաֆարյանին էլ կհանեն, որ ռուսական ագենտ է, ինքը տեղեկանք որտեղի՞ց պիտի բերի, որ ագենտ չի: Հայաստանում մենակ մի մարդ կա, որ կարող է ԿԳԲ-ից տեղեկանք բերել, որ ագենտ չի, դա Աշոտ Մանուչարյանն է»:
Բանախոսներն իրենց գաղտնազերծման գործընթացը սկսեցին ՀՀ նախագահներից: ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը հնչած հարցին ի պատասխան վստահեցրեց, որ Լեւոն Տեր- Պետրոսյանը գործակալ չի. «Նրան ՌԴ-ում մեքենա նվիրեցին, ու մերոնք որոշեցին, որ նա ամենայն հավանականությամբ կապ է ունեցել գաղտնի ծառայությունների հետ: Ձեզ մի գաղտնիք բացահայտեմ՝ աշխարհում չկա այն տարբերակը,երբ նման պարագայում մտնում են կոնտակտի մեջ ու մեքենա են նվիրում: Ձեր առաջ «Բենթլի» նվիրողներ կան, բոլորդ գիտեք ինչի համար է»: Բաղդասարյանն ավելացրեց, որ Սերժ Սարգսյանին էլ ռուսական անվտանգության գաղտնի ծառայություններում մատուցած հատուկ ծառայության համար մեդալ են տվել. «Ուրեմն էս տրամաբանությամբ նա էլ կապ չունի»: Մնաց Ռոբերտ Քոչարյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































