
Նկատի ունենալով, որ սոցիոլոգն ու քաղտեխնոլոգը՝ լինելով քաղաքական տարբեր ճամբարներին հարող մարդիկ, գրեթե նույն կերպ են գնահատում «Ժառանգության» վարկանիշն ու նոր ԱԺ-ում հայտնվելու հավանականությունը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին հարցրինք՝ գուցե, իսկապե՞ս կուսակցությունն ԱԺ անցնելու համար ցածր վարկանիշ ունի:
«Այն, որ «սրտի ցավով» նրանք զույգ եւ կենտ օրերին իրար հաջորդելով նույն բաներն են կրկնում՝ նշանակում է, որ «Ժառանգությունը» առաջիկա ընտրություններում ԱԺ մտնելու շատ ռեալ շանսեր ունի, ինչը մտահոգում է նրանց: Քանի՞ անգամ կարելի է նույն բանը կրկնել. արդեն սկսում ես ծիծաղել այդ մարդկանց վրա, քիչ է մնում մի ցավակցական հեռագիր ուղարկես: Սա արդեն աբսուրդի թատրոն է: Մարդիկ իրենց դրել են խղճուկ կարգավիճակում: Իրենք դա հաճախ են կրկնում, որովհետեւ նեղվում են, որ իրենց «կանխատեսումներով» չեն կարողանում հոգեբանորեն ազդել մարդկանց գիտակցության վրա եւ կատարել պատվիրատուի կողմից իրենց առաջադրված խնդիրը: Վիճակն ակնհայտորեն ճիշտ հակառակն է, որով էլ պայմանավորված ոմանք ստիպված են «Ժառանգության»՝ ԱԺ «չանցնելու» թեման այդքան հաճախ շրջանառել»,- հայտարարեց խմբակցության ղեկավարը:
Այդ դեպքում՝ ինչպե՞ս է գնահատում այս պահին «Ժառանգության» վարկանիշը ինքը՝ Սաֆարյանը. «Դատելով նրանից, թե ինչ հաճախականությամբ են մարդիկ «Ժառանգության» մասին նման հայտարարություններ անում՝ շա՜տ բարձր»:
Կարդացեք նաև


















































