Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը աջակից է դառնում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված համազգային համախմբմանը

Ապրիլ 04,2026 22:03 Share

Հիմք ընդունելով ազգային-ազատական արժեբանական դրույթները, հենվելով ծավալած գործունեության և հրապարակված քաղաքական հայտարարությունների վրա, արժևորելով «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հանրային խոսքն ու միջազգային հարթակներում կատարած հետևողական աշխատանքը՝ արձանագրում ենք:

Ա. Հայաստանի Հանրապետությունն ակնհայտ գոյութենական աղետի եզրին է՝ շարունակական տխեղծ հայրենատվության, նսեմացած ազգային ինքնագիտակցության և նպատակների, արդեն երեք տարի հայրենազրկված Արցախի, մեր ինքնության կարևորագույն վեմի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ոտնահարված իրավունքների, կորսված ու խեղված տասնյակ հազարավոր ճակատագրերի, միասնության՝ խաթարված, անարժեք, արհեստական համակարգերի տեղապտույտից այսդին:

Վերոընդգծյալը՝ և ոչ միայն, արդյունք և հետևանք է տակավին իշխող խմբակի անկարող անգործության, իսկ արդեն վերջին շրջանում` ակնհայտ հանցավոր, ժողովրդավարական արժեքների հետ աղերս չունեցող գործունեության: Սեփական վերարտադրության անասնական մոլուցքը տրորել է ամենը, ինչը կարևոր է՝ ժամանակը, ինքնությունը, ազգային միասնությունը, հավատը և արժանապատվությունը:

Բ. Պատուհասած գոյաբանական աղետը մինչև գալիք համապետական ընտրությունների պաշտոնական մեկնարկը մեզնից և քաղաքական տիրույթի հանձնառու միավորներից պահանջում է.

  • հստակ մշակված, քաղաքական ճշգրիտ հաշվարկված հակազդեցության գործողություններ Հայրենիք-Սփյուռք համերաշխության պատվարի ներքո՝ համազգային համախմբման աներկբա արտահայտում,
  • հայրենատվության հերթական արարների բացառման, արժանապատիվ խաղաղության և ստեղծարար-կենարար աշխատանքի համար համաշխարհային ամբողջական ռեսուրսների ներառում,
  • հայկական Արցախում մեր հայրենակիցների անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված ապրելու իրավունքի առաջմղում:

Գ․ Մերժելով պետականության կազմաքանդմանն ուղղված քաղաքականությունը, հետամուտ՝ հայ մարդու և հայկականության խնդիրներին՝ «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է․

Չմասնակցել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին։

Հաշվի առնելով ներքաղաքական առկա դասավորվածությունը, գնահատելով կուսակցության քաղաքական կապիտալն ու ռեսուրսները՝ աջակից է դառնում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված համազգային համախմբմանը՝ բացառելով անգամ աննշան մեղսակցությունը ազգակործան աննախադեպ արհավիրքի վերարտադրմանը:

Պատասխանատու ենք և պարտական՝ հային, հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը:

«Ժառանգություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930