Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանները հանդիպեցին Փարիզում

Դեկտեմբեր 04,2011 13:51

Դեկտեմբերի 3-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցկացրեց Հայաստանի` Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը:            Խորհրդակցությանն անդրադարձ արվեց ս.թ. օգոստոսին կայացած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Նախարար Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց մեր երկրի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները եւ սպասվող իրադարձությունները: Էդվարդ Նալբանդյանը հանձնարարականներ տվեց երկկողմ հարաբերությունների զարգացման, Եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ:

Խորհրդակցությանն արծարծվեցին դեսպանությունների կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունների մակարդակի, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցերը:

Հայաստանի դեսպաններն ու մշտական ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկեցին  մի շարք  տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031