
Բարգավաճ Ռուբո։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո), իր իսկ խոստովանությամբ, աշխատում է «Իմ կյանքի վերջին վագոնը» գրքի վրա: Ինչ զարմանալի Է. մարդը երիտասարդ տարիներին ծաղկի գործն սկսել է հատավաճառությամբ, իսկ կյանքի վերջում նույն գործն անում Է վագոններով: Հիրավի՝ «բարգավաճ»… Բայց առայժմ՝ Ռուբո:
Հաբռգահաբ։ Մեծ Բրիտանիայի Կիլտի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ հայհոյանքը ցավազրկող ազդեցություն ունի: Եթե մտավոր լարված աշխատանքի, դիցուք՝ բյուջեի քննարկումների պատճառով ցավում է ձեր գիտելիքահեն գլուխը, ապա որեւէ մեկի հասցեին (երբեմն՝ անհասցե) հնչեցրած նույնիսկ մեկ հայհոյանք-հաբը (պայմանականորեն՝ հաբռգահաբ) կարող է գլխացավը չեզոքացնել։ Բրիտանացիները փորձերն արել են տարբեր Էթնիկ խմբերի շրջանում եւ տարբեր կլիմայական գոտիներում: Վերջին փորձերից մեկը՝ ըստ բրիտանացի գիտնականների, խիստ դրական արդյունքներ է տվել։ Էթնիկ պատկանելությամբ պայմանավորված, սակայն, հայերի դեպքում հաբերը պետք Է զուգակցել «լվացացնելու» գործողությամբ: Առաջիկա ամիսները՝ մինչեւ 2012 թ. մայիս, ԱԺ-ում նոր հաբերի մասսայական օգտագործման շրջան Է։
Լ. Սարգսյան
«Երկիր»


















































