Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

300 հոդվածով քրեական հետապնդում էր հարուցվել այսօրվա կառավարությունում նստած մարդու նկատմամբ, որը փախել էր, թաքնվել. Քոչարյանի պաշտպանը Նիկոլ Փաշինյանին հիշեց

Ապրիլ 10,2026 13:30 Share
Աջակցեք aravot.am-ին

«301.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, այն վերաբերում է այսօր գործող հոդվածին, չի վերաբերում 2008 թվականին գործող հոդվածին: 2008 թվականի փետրվար- մարտ ամիսներին այդ հոդվածն ընդհանրապես գոյություն չի ունեցել քրեական օրենսգրքում: 2008-ին, այսինքն՝ ենթադրյալ արարքի կատարման պահին, գործող հոդվածը եղել է 300-ը»,- այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդության հիմքերը ներկայացնելիս, ասաց նրա պաշտպան Արամ Օրբելյանը:

Դահլիճում ներկա տուժողներից մեկը վրդովվեց ու նստած տեղից ռեպլիկ արեց. «Կներես, բա ի՞նչ եղավ 300 հոդվածը»:

Նիստը նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը նրան սաստեց. «Չենք խոսում տեղից»:

Արամ Օրբելյանը շարունակեց. «300 հոդվածով քրեական հետապնդում է  հարուցվել այսօրվա կառավարությունում նստած մարդու նկատմամբ, ով որ փախել է, թաքնվել: 7-ի գործով անցնող անձանց հանդեպ է հարուցվել: Ու 2009-ին այս օրենքը փոխելուց հետո ոչ մեկ չի ասել՝ գնանք այդ մարդկանց հանդեպ ուրիշ հոդվածով շարունակենք, դիտարկենք այլ հանցակազմեր, չէ»:

Ըստ Օրբելյանի՝ գոյություն չունեցող 301,1՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածով քննվել է  գործը, Ռոբերտ Քոչարյանն արդարացվել է, արդարացման մասով դատավճիռն ուժի մեջ է:

Նիստը նախագահողը հետաքրքրվեց Օրբելյանից՝ արդյոք Վճռաբեկ դատարանը չէ՞ր կարող արձանագրել ու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմանը օրինական ուժ տար:

«Իրավաբանորե՞ն եք ասում, թե՞ քաղաքական իշխանությունների ճնշումների լույսի ներքո»,- հարցին հարցով պատասխանեց Օրբելյանը: Նիստը նախագահողն էլ հետաքրքրվեց՝ ո՞ր դատարանին նկատի ունի, Օրբելյանը հստակեցրեց՝ Վճռաբեկ դատարանին: Նիստը նախագահողը պատասխանեց, որ գործընկերների մասին չի կարող գնահատական տալ ու հորդորեց հարգալից վերաբերմունք դրսեւորել դատարանի նկատմամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930