
Այսօր Արմավիրում է սկսվել նույն ծրագիրը: Բրիտանական խորհրդի Հայաստանի գրասենյակի ծրագրերի պատասխանատու Լիլիթ Քալանթարյանից տեղեկացանք, որ առաջին հանդիպմանը ներկա է եղել արմավիրցի 40 երիտասարդ, որոնցից էլ 25-30-ը կընտրվեն, համայնքային այս կամ այն խնդրի լուծման ծրագիր կներկայացնեն, որոնք կֆինանսավորի Բրիտանական խորհուրդը. ամեն հայտի համար՝ 1000-3000 ֆունտ ստերլինգ:
Վայոց ձորի երիտասարդները վերապատրաստվել են նաեւ Բրիտանիայում: Ըստ Լիլիթ Քալանթարյանի, արմավիրցիների մի մասն էլ Բրիտանիա կայցելի, բայց այստեղ նրանց կվերապատրաստեն այնտեղ վերապատրաստված վայոցձորցիները:
Active citizens ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին Միացյալ Թագավորությունում, աֆրիկյան ու ասիական 8 երկրում՝ Նիգերիա, Նեպալ, Քենիա, Բանգլադեշ, Պակիստան եւ այլն: 2010 թվականին Հյուսիսային, Կենտրոնական, Հարավարեւելյան Եվրոպայի 20 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում սկսվեց «Ակտիվ քաղաքացիներ» ծրագիրը:
Կարդացեք նաև
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Ֆոտոշարքում՝ տարբեր երկրների ու նաեւ մեր Վայոց ձորի Active citizens


















































