Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի Արաբկիրի տարածքային կառույցի ակտիվի հավաքը, որին ներկա են եղել ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամներ: Հավաքի ժամանակ քննարկվել են հայաստանյան ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:
Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ Արամ Մանուկյանն իր խոսքում անդրադարձել է նաեւ մամուլին: Հրապարակելով 3 թերթերի անուններ (Aravot.am-ը միտումնավոր չի հրապարակում այդ անունները), պարոն Մանուկյանը ակտիվին իրազեկել է, որ դրանք «թշնամի թերթեր» են, քանի որ չեն ներկայացնում Կոնգրեսի շահը:
Aravot.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը հաստատեց, որ ինքն այդպիսի հայտարարություն արել է, սակայն հրաժարվեց մեկնաբանություններից եւ այդ առիթով մեր հարցերին պատասխանելուց:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: