
Բժշկի մեկնաբանմամբ, քանի որ մեր հասարակությունը այնքան էլ չի ընդունում մինչամուսնական սեռական հարաբերությունները, իսկ կանանց դեպքում առավել եւս չի խրախուսվում՝ ցավոք, այդ պատճառով շատ չամուսնացած, երեսունն անց կանայք հայտնվում են անհարմար իրավիճակներում. «Գուցե շատերը չխոստովանեն, որ սեքսի կարիք են զգում, բայց նրանց երեսին նայելիս էլ դա զգացվում է: Մեր հասարակությունում չամուսնացած, սեռական կյանքով չապրող կանայք շատ ագրեսիվ են, երբեմն այդ ագրեսիվությունը կարող է դառնալ շատ վտանգավոր: Իրենք չեն էլ գիտակցում, որ խնդիրներ ունեն, եւ սեքսի պակասը փորձում են լրացնել ինչ-որ զբաղմունք գտնելով, աշխատանքային ժամերը շատացնելով, ոմանք դիմում են ծխախոտի, խմիչքի օգնությանը: Բայց պետք է շեշտեմ, որ ոչինչ չի կարող լրացնել սեքսի պակասը: Անբավարարվածության զգացողությունը չի հագենա խանութներ գնալով, թանկարժեք գնումներ կատարելով, ծխելով, նախանձելով, ուրիշներին վատություն անելով եւ այլն: Առողջ հոգի ունենալու համար բավարարեք ձեր սեռական ցանկությունները»:


















































