Կանայք, հատկապես տնային տնտեսուհիները, իրենց սեռական կյանքը դիտարկում են որպես ամուսնուն գոհացնելու միջոց: Ըստ նրանց՝ կատարելով իրենց ամուսնական պարտականությունը, ամեն գիշեր, անկախ ամեն ինչից՝ լինեն հոգնած,վատառողջ, թե անտրամադիր՝ պետք է բավարարեն ամուսնու սեռական ցանկությունները: Իսկ, երբ, ամուսինը սեքսով զբաղվելու հավես չունի, սա արդեն կնոջ համար դառնում է ցավալի փաստ:
Ինչ անել հոգնած ամուսնու սեռական ցանկությունները խթանելու համար. գայթակղեք նրանց, առաջարկում են ընտանեկան հարցերով զբաղվող ռումինացի հոգեբանները.
Ննջասենյակի լույսը հանգցնելուց հետո միացրեք մեղմիկ, ռոմանտիկ երաժշտություն:
Մոմի լույսը վառելիս ամուսնուն ներկայացեք ոչ թե ավանդական գեշերազգեստով, այլ էրոտիկ ներքնազգեստով:
Տղամարդու համար անկողինը վերածեք ոչ թե միայն քնելու համար նախատեսված փափուկ կահույքի, այլ փոքրիկ դրախտի, որտեղ միայն դուք եք, ձեր մարմիններն ու գգվանքները:
Մի կաշկանդվեք, նախաձեռնությունը ձեր ձեռքն առեք ու վերածվեք պանտերայի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: