
Այսօրվա ասուլիսում իտալական կինոյի շաբաթվա մասին խոսելիս, Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը փաստելով իտալական դեսպանատան ջանքերը, նշեց. « Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին ամենամշակութային դեսպանն է Հայաստանում»: Բրունո Սկապինին էլ ավելացրեց, որ չափազանց ուրախ է փառատոնը ներկայացնելու համար. «Մենք համադրել ենք լուսանկարչությունը եւ երաժշտությունը, ինչը հետաքրքիր է եւ բացառիկ: Հուսով եմ, որ փառատոնը կդառնա ավանդույթ»:
Փառատոնը կբացվի աշխարհահռչակ երաժիշտ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համերգով, որին կհետեւի Վահե Մելքոնյանի լուսանկարների ցուցադրությունը` «Հյուրընկալ Հռոմ» խորագրով: Ինպես նշեց Հռոմում շրջագայած Վ. Մելքոնյանը, ցուցահանդեսի համար հավաքվել է մեծ եւ բազմազան նյութ. «Կարելի է տասը օր շարունակ նկարել Հռոմը եւ չկրկնվել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև


















































