Լրահոս
Օրվա լրահոսը

Բրունո Սկապինին ամենամշակութային դեսպանն է Հայաստանում

Դեկտեմբեր 08,2011 17:11

Դեկտեմբերի 19-25-ը Պետական համազգային թատրոնում կանցկացվի Ժամանակակից իտալական ֆիլմերի երկրորդ փառատոնը: Նախաձեռնությունը ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանն ու Համազգային թատրոնինն է: Փառատոնի նպատակն է ներկայացնել ժամանակակից իտալական կինոարտադրության այնպիսի նշանավոր ֆիլմեր, որոնք ուղղված են իտալական մշակութային ժառանգության ճանաչմանը եւ պահպանմանը:

Այսօրվա ասուլիսում իտալական կինոյի շաբաթվա մասին խոսելիս, Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը փաստելով իտալական դեսպանատան ջանքերը, նշեց. « Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին ամենամշակութային դեսպանն է Հայաստանում»: Բրունո Սկապինին էլ ավելացրեց, որ չափազանց ուրախ է փառատոնը ներկայացնելու համար. «Մենք համադրել ենք լուսանկարչությունը եւ երաժշտությունը, ինչը հետաքրքիր է եւ բացառիկ: Հուսով եմ, որ փառատոնը կդառնա ավանդույթ»:
Փառատոնը կբացվի աշխարհահռչակ երաժիշտ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համերգով, որին կհետեւի Վահե Մելքոնյանի լուսանկարների ցուցադրությունը` «Հյուրընկալ Հռոմ» խորագրով: Ինպես նշեց Հռոմում շրջագայած Վ. Մելքոնյանը, ցուցահանդեսի համար հավաքվել է մեծ եւ բազմազան նյութ. «Կարելի է տասը օր շարունակ նկարել Հռոմը եւ չկրկնվել»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031