Դեկտեմբերի 8-ի երեկոյան, ժամը 21.40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Չարենցի և Մխիթար Հերացի փողոցների գետնանցման հատվածից բերման են ենթարկել երեք երիտասարդի, ովքեր ճանապարհա-տրանսպորտային պատահարի վայրում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հավաքված քաղաքացիների նկատմամբ` շուրջ 15 րոպե խախտել են հասարակական կարգն ու հայհոյել, քաշքշել և հարվածներ են հասցրել այնտեղ իր մասնագիտական գործունեությունն իրականացնող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: