Սյունիքի մարզկենտրոն Կապանի երթուղային տաքսիների ու ավտոբուսների սպասարկումից հաճախակի են բողոքներ լինում: Կապանցիները դժգոհում են խցկված, «իրար գլխի բարձրացած» ու անմարդկային պայմաններում ուղեւորափոխադրումներից: «Առավոտին» դիմած կապանցի մանկավարժների բողոքը քաղաքի թիվ «15» երթուղու պատասխանատուներից է: Մանկավարժները պնդում են, որ ամեն առավոտ աշխատանքի են գնում խցկված, ոտքի վրա կանգնած: Նրանք ասացին, որ մտադիր են քաղաքապետարան դիմել` այս հարցը կարգավորելու նպատակով: Առավոտյան ժամը 8-ին միայն մի՝ թիվ «15» երթուղին է գործում Մելիք Ստեփանյան փողոցից դեպի Բաղաբերդ թաղամաս ու Կապանի ծայրամասային թաղամասից` Վաչագանից արդեն կիսով չափ լիքն է իջնում ու մշտական ուղեւոր մանկավարժների, դպրոց գնացող երեխաների ու նրանց ուղեկցող ծնողների համար նստելատեղեր չեն լինում: «Մոտ 8 մանակավարժամենօրօգտվումէայդերթուղուց, մի՞թեկարելիէամենանգամմեզայդիրավիճակումդնել, շնչելու, անգամշարժվելուհնարավորությունչենքունենում: Թիվ 3, 9, 13 եւհատուկկրթահամալիրումաշխատողմանակավարժներսենքօգտվումայդերթուղուց, բացիայդտվյալդպրոցումսովորողերեխաներէլկան, ովքերամենօրիրենցծնողներիուղեկցությամբդասիենգնում, մոտ 10 հոգիէլիրենքեն: 12 տեղանոցերթուղայինիմիայն 18 ուղեվորներըմենքենք, բայցմեզանիցբացիՎաչագանիցեկողբնակիչներէլկան, դեպատկերացրեք, թեինչպեսենք 20 եւավելիուղեվորներյուրաքանչյուրառավոտօգտվում 12 հոգուհամարնախատեսվածերթուղայինից: Իրարոտքերըկոխկրտելով, շորերըկեղտոտելով, կիսականգնածուծռվածգնումենքուսումնականհաստատություններ: Թողպատասխանատուներըմտածենեւմեկերթավելացենառավոտյանայդժամիհամար, այսպեսշարունակելչիկարելի», – դժգոհում է երթուղայինից մշտապես օգտվող մանկավարժներից մեկը:
Այս բողոքները փոխանցեցինք Կապանի քաղաքապետարան, որտեղից պատասխանեցին, որ անպայման հետամուտ կլինեն խնդրին, մասնագետները ուսումնասիրություններ կանցկացնեն եւ եթե բողոքները հիմնավորված լինեն, անհրաժեշտություն լինի երթերի քանակն ավելացնելու ապա պատրաստ են: Քաղաքապետարանից խոստացան, որ դիտակումներ կարվեն ոչ միայն թիվ «15», այլ նաեւ մյուս երթուղիներում, քանի որ մյուս երթուղիներից եւս պարբերաբար դժգոհություններ են հնչում: Օրինակ թիվ «6» երթուղու մեքենաներում օրվա պիկ ժամերին՝ ուսանողների դասի գնալու եւ դասից վերադառնալու հատվածներում կանգնելու տեղ անգամ չի լինում:
Ըստ քաղաքապետարանի թիվ «6»-ի ավտոբուսները օրական 28 երթ են անում, թիվ «15»-ինը՝ 24, իսկ թիվ «2»-ը՝ 20 երթ:
Կապանցիները առաջարկում են նաեւ թիվ «2»-ի աշխատանքի ժամերն ավելացնել: Վերջին երթը Մելիք Ստեփանյան փողոցից 17:00-ին է, իսկ հակառակ կողմից 17:30, սակայն բնակիչների աշխատանքն ավարտվում է 18:00-ին եւ ստիպված են լինում աշխատանքային օրվա վերջում ոտքով հոգնած տուն բարձրանալ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: