
Ըստ Զարուհի Փոստանջյանի, որեւիցե մեկի նկատմամբ բռնություն կիրառելն, իհարկե, անտեղի է, իսկ Սուրեն Խաչատրյանի դեպքում, դա հատկապես իրավաչափ չի եղել, քանի որ նա, տարածված տեղեկատվության համաձայն՝ ոչ թե պաշտպանվել է, այլ ընդհակառակը՝ հարձակվել է կնոջ վրա. «Ես շատ բացասական եմ վերաբերվում նրա արածին, հատկապես եթե պաշտոնյա է, պետք է ավելի զսպված լիներ ու գիտակցեր, որ հասարակությունն իր նկատմամբ ավելի ուշադիր է, եւ նրա գնահատականը ավելի սուր ու քննադատաբար է լինելու»:
Զարուհի Փոստանջյանն ավելացրեց, որ ընդհանրապես մասնավոր մեղադրանքի գործերով, եթե կողմերն իրար հետ համաձայնվում են՝ գործը կարճվում է. «Պետությունն այդտեղ որեւէ միջամտություն չի կարող իրականացնել, եթե հանրային մեղադրանքի գործ լիներ՝ պետությունն իր պարտավորությունը կունենար: Տվյալ դեպքում արդեն իրենք իրար մեջ վեճ չունեն եւ պետությունն իրավունք չունի միջամտելու:
Եթե Սուրեն Խաչատրյանն իր ծեծով հասարակական կարգը խախտեր «Մարիոթում», դա կորակվեր խուլիգանություն եւ արդեն անկախ նրանից, թե Սիլվա Համբարձումյանը կբողոքեր, թե ոչ, բողոքը հետ կվերցներ կամ կհաշտվեր՝ պետութունն իր պատժամիջոցները կկիրառեր: Բայց այս դեպքում դատավարական գործում այլ ընթացակարգ էր»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































