
Ամերիկաբնակ բժիշկ Գարո Արմենի նախաձեռնությամբ 2003-ից գործող հիմնադրամը անցած 8 տարում Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի 11 գյուղերում 14 միլիոն դրամի ծրագրեր է իրականացրել:
Իսկ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, ցավոք փոխադարձ անվստահություն եւ լարվածություն կա: Որքանո՞վ է այն խանգարում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին: Մեր այս հարցին ի պատասխան հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը ասաց. «Մեզ չի խանգարում: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը քաղաքական եւ կրոնական կողմնորոշում չունի, Հայաստանում տնտեսական շահեր չի հետապնդում: Մենք հիմվում ենք բացառապես Հայաստանը զարգացնելու գաղափարի վրա եւ համագործակցում ենք եւ սփյուռքի եւ Հայաստանի բոլոր մարդկանց հետ, ովքեր ուզում են զարգացնել մեր երկիրը: Քաղաքական կողմնորոշման բացակայությունը հեշտացնում է մեր աշխատանքը»:
Կարդացեք նաև
Առավել մանրամասն՝ վաղվա «Առավոտում»
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ


















































