
Նկատենք, որ Գագիկ Բեգլարյանն իր պաշտոնանկությունից հետո երկար ժամանակ բոյկոտում էր ՀՀԿ գործադիր մարմնի նիստերը: Վերջինս պարզապես չէր ներկայանում այդ նիստերին, իսկ ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովն անընդհատ ստիպված էր լինում ապատեղեկատվություն տարածելու, թե Բեգլարյանը հանրապետությունում չէ: Իսկ հատկապես նիստի օրերին Բեգլարյանը երեկոյան դուրս էր գալիս տանից եւ սկսում էր զբոսնել Երեւանի փողոցներում:
Բեգլարյանը սկսեց ՀՀԿ նիստերին մասնակցել միայն վերջերս, ավելի որոշակի` հոկտեմբերի վերջին օրերին, երբ հրաժարականի դիմում ներկայացրեց Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ական որոշ գործիչներ այդ նիստից հետո ասում էին, որ Բեգլարյանին վաղուց չէին տեսել այդպիսի բարձր տրամադրությամբ: Հետո արագորեն լուրեր շրջանառվեցին, որ Բեգլարյանին տանում են գործադիր մարմին` աշխատանքի, եւ հենց այդ «գործի» համար են հանդիպել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Բեգլարյանը:
«Չորրորդ ինքնիշխանություն»
















































