
Մարդկանց արտաքին տվյալներով հորոսկոպ կազմելը չնայած տարօրինակ է, բայց ամեն դեպքում չինացիները հավատում են դրան: Ըստ չին աստղագետների, քանի որ շիկահերները սիրում են ցուցադրական կյանք վարել, այս պատճառով էլ 2012 թվականը կապահովի նրանց աստղային ժամը:
Մորուքավորների համար տարին կսկսվի ֆինանսական ճգնաժամով:
Գերերի համար սիրային հարցերը չափազանց լավ կընթանան: Կապուտաչյաներին, որոնց բնորոշ է փոփոխական բնավորությունը, խորհուրդ չի տրվում գերագնահատել իրենց հնարավորություններն ու համարձակության հաշվին փորձել անել առավելագույնը:
Նիհարներն իրենք եւս գիտեն, որ միշտ հաջողակ են, այդ պատճառով էլ, ինչպես ամեն անգամ, այս տարի էլ հաջողությունն ինքը կթակի նրանց դուռը:
Միշտ փառքի ձգտող սեւ աչքերի տերերը վիշապի տարում կզիջեն իրենց դիրքերը:
Քանի որ կանաչ աչքեր ունեցողները չեն սիրում հնազանդվել եւ օժտված են լիդերային հատկություններով, չինացիները զգուշացնում են՝ պահպանել հավասարակշռությունը:
Իսկ ինչ վերաբերում է բարձրահասակներին, ապա նրանց համար վիշապը բազմաթիվ փորձություններ է նախապատրաստել. հարկավոր է զգույշ լինել:


















































