Կիրակի Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 68-րդ արարողությունը։ Ինչպես հայտնում է «Ազատություն»-ը, տարվա լավագույն ալբոմ է ճանաչվել պուերտոռիկացի ռեփեր Bad Bunny-ի Debí Tirar Más Fotos ալբոմը։ Լավագույն ձայնագրության անվանակարգում հաղթել է Կենդրիկ Լամարի և SZA-ի համատեղ Luther ստեղծագործությունը։
Միջոցառման ընթացքում կյանքի նվաճումների համար հատուկ մրցանակը շնորհվել է լեգենդար ամերիկացի երգչուհի, հայկական արմատներ ունեցող Շերին (Շերիլին Սարգսյան), ինչի մասին հայտնի էր դարձել ավելի վաղ։
Այս տարվա մրցանակաբաշխությունն աչքի է ընկել նաև քաղաքական շեշտադրումներով։ Մի շարք մրցանակակիրներ և հյուրեր քննադատել են ԱՄՆ ներգաղթային ոստիկանության գործողությունները՝ նշելով, որ վերջին շաբաթներին դրանց հետևանքով երկու ցուցարար է զոհվել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































