Մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիների ու քաղաքի հյուրերի հետ միասին նախ դիտեց Ամանորյա եռաչափ գրաֆիկական շոու ծրագիրը, որից հետո հանդիսավորությամբ միացրեց հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: 31 մետր բարձրությամբ տոնածառը հավաքվել է սանիտարական էտումից հետո մարզերից բերված բնական եղևնիների ու սոճիների 6000 ճյուղերով: Տոնածառը զարդարված է 4000 խաղալիքներով ու ավելի քան 32000 լուսադիոդային լամպերով: Ի դեպ, մայր եղևնու լույսերի միացմանը զուգահեռ, լուսավորվեցին նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գլխավոր ու երկրորդական փողոցներում էլ գործարկվեցին տոնական լուսավորության համակարգերը: Իսկ Հանրապետության հրապարակում տոների մեկնարկն ազդարարող հանդիսությունն ուղեկցվեց գեղեցիկ հրավառությամբ ու տոնական համերգային ծրագրով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: