Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը միացրեց հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

Դեկտեմբեր 20,2011 22:23

Մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիների ու քաղաքի հյուրերի հետ միասին նախ դիտեց Ամանորյա եռաչափ գրաֆիկական շոու ծրագիրը, որից հետո հանդիսավորությամբ միացրեց հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: 31 մետր բարձրությամբ տոնածառը հավաքվել է սանիտարական էտումից հետո մարզերից բերված բնական եղևնիների ու սոճիների 6000 ճյուղերով: Տոնածառը  զարդարված է 4000 խաղալիքներով ու ավելի քան 32000 լուսադիոդային լամպերով: Ի դեպ, մայր եղևնու լույսերի միացմանը զուգահեռ, լուսավորվեցին նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գլխավոր ու երկրորդական փողոցներում էլ գործարկվեցին տոնական լուսավորության համակարգերը: Իսկ Հանրապետության հրապարակում տոների մեկնարկն ազդարարող հանդիսությունն ուղեկցվեց գեղեցիկ հրավառությամբ ու տոնական համերգային ծրագրով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031