Կրթության նախարար Արմեն Աշոտյանն այս տարվա սկզբին հայտարարեց, որ չինա-կորեական աստղագուշակություններին չի հավատում, չնայած, ըստ հորոսկոպի, իր տարին է: Բայց կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք հավատում են հորոսկոպներին: Ինչ խորհուրդ կտաք նրանց՝ հարցին Aravot.am-ի հետ զրույցում պատասխանեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող եւ գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը: Նրա մեկնաբանմամբ՝ «Աստղագուշակություններին հավատալկամչհավատալըմարդուիրավունքնէ,եւեսընդհանրապեսդեմչեմկարողլինել, եթեայդհավատըոչմիվատհետեւանքներիչիհանգեցնում, այսինքն՝տվյալմարդըպասիվհավատացյալէ: Օրինակ՝շատերըպարզապեսգիտենհորոսկոպիիրենցամիսնուտարինեւ փորձումեննմանություններգտնելնկարագրվածիհետ: Բայցկանմարդիկ, որոնքիրենցկյանքումառաջնորդվումենհորոսկոպներովեւկարեւորորոշումներկայացնումաստղագուշակներիխորհրդով: Սաարդենվտանգավորէ: Հիշենքհենցկրոնականհավատացյալներին, որոնցմեջմոլեռանդհավատըմիշտբերելէծանրհետեւանքների, այդթվում՝մարդկայինզոհերի: Մոլեռանդհավատացյալընաեւփորձումէիրհետեւիցտանելմյուսներին, ինչընույնպեսվտանգավորէ»:
Արեգ Միքայելյանը նաեւ ասաց, որ հատկապես քաղաքական գործիչներին եւ ընդհանրապես բոլոր մարդկանց խորհուրդ է տալիս զերծ մնալ նմանատիպ թյուրիմացություններից եւ իրենց գործունեությունը կառուցել առողջ տրամաբանության, պրոֆեսիոնալ գիտելիքների եւ ունակությունների հիման վրա, ինչի համար իրենք իրոք կարող են պատասխանատու լինել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: