«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանն այսօր, ամփոփելով քաղաքական տարին, ասել էր, թե անցնող տարում իշխանությունները շարունակեցին աճպարարությունը եւ եկող տարի մեծանալու է ատելությունը վարչախմբի հանդեպ: «Մարտի 1-ի պատվիրատու իշխող կոալիցիան փաստացի գոյություն չունի՝ «Դաշնակցությունը» դուրս է եկել, «Օրինաց երկիրը» վաղուց դիակ է»:
Aravot.am-ը Պ. Մակեյանի՝ ՕԵԿ-ի հասցեին հնչեցրածի մասին ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից մեկնաբանություն խնդրեց: «Ես այդ քաղաքական դիակին չեմ ճանաչում (նկատի ունի Պետրոս Մակեյանին-Լ.Խ.): Նա ինքն է քաղաքական դիակ, եւ նրա ասածները որեւէ բանի մեջ չի տեղավորվում: Միայն այդքանը կասեմ»,- արձագանքեց Հ. Բիշարյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: