
Երբ լուսանկարում էի Բուքինգեմյան պալատն` այդ դիտանկյունից, ականջներիս մեջ երեւակայեցի հայրենակիցներիս ձայնը` «Յա~, էս կեղտ ես բռնում»:
Վեսթմիսթրյան աբբայության դիմաց գտվող Չերչիլի արձանի մոտ վրաններ էին դրված: Մարդիկ լուռ ու մունջ ցույց էին անում: Բողոքում էին միանգամից մի քանի բանից: Ոչ ոք ցուցարարներին քշելու մասին չէր մտածում:
Բայց, ա’յ, թագուհու դիմակով այս տղային, որը լուսանկարվում էր ծովահենի դիմակով իր ընկերոջ հետ, ոստիկանը մոտեցավ, դիմակը հանել տվեց եւ տարածքից քշեց: Ճիշտ է, ոստիկանի գնալուց հետո երկու դիմակավոր ընկերները նորից վերադարձան, բայց, միեւնույն է` թագուհու հանդեպ հարգանքի պահանջը մնաց:
Կարդացեք նաև
Լոնդոնում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել վազող մարդկանց: Ամեն քայլի եւ ամեն ժամի: Վազողների տեսա նաեւ երեկոյան ութին:
Լուսանկարչական ռեպորտաժը՝ Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Լոնդոն


















































