
Ըստ պարոն Բագրատյանի, իշխանությունները նախընտրական տարում մի ծրագիր կհրապարակեն, թե ինչպես են ծերերի թոշակները բարձրացնելու. «Որը չեն անի, որովհետեւ մայիսից հետո հնարավոր է, որ այլեւս իշխանության չեն լինի: Իսկ որպեսզի պատկերացնեք իրենց ստի աստիճանը, բերեմ օրինակ: Վարչապետը հրապարակեց արդյունաբերական քաղաքականության արտահանմանը միտված ծրագիրը: Ասում է՝ 2020-ին 5 միլիարդ դոլարի արտահանում է լինելու: Էս մարդը, որ եկավ վարչապետ՝ արտահանումը 2007-ին, 1,7 միլիարդ դոլար էր: 2010-ին՝ 1,10 միլիարդ եղավ, եթե ոչինչ չաներ, ամեն տարի 8 % արտահանման գինը բարձրանում է, 1.7-ը դառնալու էր՝ 6.5 միլիարդ: 8 %-ի դեպքում, ուղիղ 8 տարի հետո կրկնապատկվում է: 2020-ին կդառնար 6 միլիարդ: Իսկ այս մարդու ծրագրի շնորհիվ ոչ թե 6, այլ 5 միլիարդ կլինի: Տո՛, տունդ քանդվի գլխիդ: Ու էս մարդը ժողովրդին հավաքած, ինչ-որ մտքեր է ասում: Ոչ մի հեռանկար էլ չկա 2012-ին»:
Տնտեսագետի հիշելով՝ կառավարության կողմից ոչ մի արդյունավետ քայլ չի եղել, իսկ եթե մի բան եղել էլ է, ապա ՀԱԿ-ից են վերցրել. «Ծննդատների մասով սերտիֆիկատը, որ ընդունեցին, դա մեր առաջարկն էր»:
Այն դիտարկմանը, որ ՀՅԴ-ն էլ քննադատում է, որ ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն նույն գիծն են տանում, պարոն Բագրատյանն ասաց. «Գազի գործը. երբ մենք սկսեցինք, նույն բանն իրենք մեզանից են վերցրել, տարել են պառլամենտ: Եթե նրանց ասածի մեջ որեւէ տնտեսագիտական միտք կա, սկսած 1915 թվից, ապա, լավագույն դեպքում, կրկնել են մեր ասածը»:
Կարդացեք նաև
Տնտեսագետի դիտարկմամբ, իշխանությունները Հայաստանի տնտեսությունը 20%-ով պակասեցրել են. «Ասում են՝ 2.6% տոկոս աճ, ՀԲ-ն ասում է՝ 1%: Իսկ ճգնաժամից հետո աշխարհում տնտեսությունը 5 %-ով աճեց»: Ըստ Բագրատյանի, հանքերն այսօրվա պես չթալանելու համար, արտադրման վրա քվոտա դնել. «Եթե սենց գնա, 10 տարուց հետո հանք չի լինելու»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































