

Aravot.am-ը զրուցեց խմբի երկրպագուներից մի քանիսի հետ: Պարզվում է գոյություն ունի SOAD ֆան ակումբ: Վահե Շահվերդյանը «System of a down»-ի ֆան ակումբի նախագահն է: Ներկայացնելով ակումբի ստեղծման պատմությունը՝ Վահեն նշեց, որ դրա գաղափարը միայն իրենն է եղել: «Քանի որ կային ֆաներ , բայց չկար նրանց միավորող ինչ որ բան, որոշեցի ստեղծել SOAD ֆան ակումբը,, www.soad.am կայքը: Այն կնպաստի ռոքի եւ հատկապես «System of a down» -ի երգերի զարգացմանն ու էլ ավելի տարածմանը: Իմ նպատակն է` Հայաստանում ճաշակի զգալի աճ գրանցել»,- ասաց Վահեն, հավելելով, որ կայքի ծախսերը միայն ինքն է հոգում, ինչն իր կողմից նվեր է համարում «System of a down»-ի երկրպագուներին:
«Խմբի ցանկացած հաջողություն բոլոր հայերի հաջողությունն էլ է , քանի , որ խմբում բոլորն էլ հայ են ու ցանկացած հայի հաջողություն մերն է»,- շեշտեց Վահեն ու տեղեկացրեց նաեւ, որ www.soad.am կայքում գործում է «չատ» , որտեղ միմյանց հետ շփվում են ֆան ակումբում գրանցվածները:
Կարդացեք նաև


«System of a down» -ի ֆաներից են նաեւ Արշակը, Տիգրանը եւ Արսենը, ըստ որոնց՝ այս խմբի չլինելը անհնար էր: «Ապրում եմ նրանց երգերը լսելով, սիրում եմ շատ, երկրպագում եմ, ու չեմ պատկերացնում թե ոնց եմ ապրել մինչ նրանց լսելը»,- Aravot-am-ին հայտնեց Տիգրանը:
Արսենի հետ զրույցում էլ ակնայտ էր, թե նա ինչքան է սիրում «System of a down» -ին. մեկը մյուսի հետեւից թվարկում էր նրանց երգացանկում առկա բոլոր երգերը, նշելով՝ թե, որը երբ է թողարկվել, ինչ հաջողություն է խմբին բերել եւ այլն:
Իսկ թե ինչպես են նշում խմբի հետ կապված հաջողությունները, ինչ միջոցառումներ են կազմակերպում ֆաները, հավելեց Արշակը. «Հավաքվում ենք որեւէ ակումբում, կամ մեզանից մեկի տանը: Մենք միայն երեքս չէ, որ սիրում ենք «System of a down»-ին, մեր ընկերներից շատերն են նրանց պաշտում: Երեկոյան նստում ենք մի սեղանի շուրջ. վիսկի, ծխախոտ, «System of a down» ու մեզ էլ ոչինչ պետք չէ, համենայնդեպս մինչեւ լուսաբաց»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































