Այսօր Տյումենում մեկնարկում է թենիսի $50 հազար մրցանակային ֆոնդ ունեցող «Սիբիրի գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի չեմպիոնուհի Անի Ամիրաղյանը: Նա վարկանիշով գլխավորում է որակավորման փուլի մասնակիցների ցուցակը: Մեկնարկային խաղում մեր մարզուհին ուժերը չափելու է ռուսաստանցի Անաստասիա Բոտովայի հետ, որին հաղթելու դեպքում, կրկին այսօր, ամենայն հավանականությամբ, կհանդիպի նույնպես ռուսաստանցի Սաբինա Կուրբանովային: Եվ եթե հաջողությունն այս անգամ էլ բարեհաճ գտնվի, Հայաստանի լավագույն թենիսիստուհին վաղը հիմնական փուլ անցնելու լավ հնարավորություն կունենա: Բայց մինչ այդ անհրաժեշտ է լինելու հաղթել նաեւ Գանա Պիվենին (Ուկրաինա): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: