Քիչ առաջ Aravot.am-ը տեղեկացավ, որ Տյումենում մեկնարկած «Սիբիրի գավաթ» միջազգային ներկայացուցչական մրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը երկու սեթում 6:0, 6:0 չոր հաշվով ջախջախել է Ռուսաստանի ներկայացուցիչ Անաստասիա Բոտովային ու շարունակում է պայքարը:
Մեր մարզուհին այսօր երկրորդ անգամ է կորտ մտնելու ու, ինչպես երեւում է, լինելով լավ մարզավիճակում` պետք է որ կրկին ուրախացնի իր երկրպագուներին: Aravot.am-ը մրցավայրից առաջին իսկ նոր լուրի դեպքում անմիջապես արդյունքների մասին կտեղեկացնի իր ընթերցողներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: