
Ըստ նրանց՝ «1. «Նորաշեն-2007» կոոպերատիվի ղեկավարներ Արմեն Թադեւոսյանն ու Լուսաբեկ Սամվելյանը ՀՔԾ-ում տված իրենց ցուցմունքներում հայտնել են, որ Հերմինե Նաղդալյանի ամուսին Դավիթ Բեգլարյանից վերցրել են $300 հազար ամսական 5%-ով գումար եւ գրավադրել են 14 բնակարան: Նրանք իրենց ցուցմունքներում, ի թիվս Դ. Բեգլարյանի, մոտ 20 այլ անձանց էլ են մատնանշել, որոնք տոկոսով գումարի դիմաց տուն են գրավադրել: Այդ բոլոր մարդկանց, բացի Բեգլարյանից, ՀՔԾ-ն ճանաչել է վաշխառու:
2. Նույն Ա. Թադեւոսյանի ու Լ. Սամվելյանի աշխատանքային ցուցակում, որը քրեական գործով ճանաչվել է ապացուցողական նյութ, Դավիթ Բեգլարյանի անունը զբաղեցնում է մեջտեղի տողերում: Այդ ցուցակում հստակ նշված է, թե ով քանի տոկոսով, որքան գումար է տվել կոոպերատիվի ղեկավարներին: Բացի Դ. Բեգլարյանից, այդ ցուցակի բոլոր անձինք ճանաչվել են վաշխառու, ի՞նչ է, ցուցակը ճիշտ է 20 անձի մասով եւ միայն պարոն Բեգլարյանի մասո՞վ է «սարքած», այն դեպքում, որ նրա անունը ոչ թե ցուցակի վերջում է գրված, որ մտածեն միտումնավոր ավելացված է, այլ մեջտեղում: 3. Մեջբերում ենք Դավիթ Բեգլարյանի՝ ՀՔԾ-ին տված 10.05.
2011թ.-ի ցուցմունքից, որտեղ նա խոստովանում է, որ տները գնել է հետ վերադարձնելու պայմանով՝ որ կստանա 20-25% ավելի վճարած գումարից. «Ես համաձայնեցի նրանց առաջարկին, միայն ասացի, որ բնակարանները նրանց ետ վաճառելու դեպքում ինձ պետք է վճարեն իմ վճարած գումարից 20-ից 25% ավելին….»: 4. Մեր ձեռքի տակ է Ա. Թադեւոսյանի եւ Դ. Բեգլարյանի առերես հարցաքննությունը, որտեղ Ա. Թադեւոսյանը առերես պնդում է, որ $300 հազար է վերցրել Դ. Բեգլարյանից, ամսական 5%-ով, իսկ Դ. Բեգլարյանը նշում է, որ ձեռք է բերել 14 բնակարան՝ քմ-ն $260-ով, բայց պայմանով, որ հետագայում այդ բնակարանները պետք է ետ վերադարձնի քմ-ն $350-ով: 5. ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը եւ քննիչ Վաղինակ Ջանազյանը բազմիցս մեզ հայտարարել են, որ ապացուցվել է Դ. Բեգլարյանի կողմից ամսական 5 տոկոսով գումար տալու փաստը: Եվ նրանց խոսքերի ապացույցն էր այս տարվա նոյեմբերի 11-ի Վ. Ջանազյանի կայացրած որոշումը, այն է՝. «Նախաքննությամբ պարզվել է, որ Դավիթ Գարունի Բեգլարյանը Երեւան քաղաքի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատող, «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, 2009 թվականի նոյեմբերին, ամսական 5%՝ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի ամսական հաշվարկային դրույքաչափը մի քանի անգամ գերազանցող տոկոսադրույքով նրանց տրամադրել է 300 հազար ԱՄՆ դոլար գումար, իսկ որպես գումարի վերադարձելիության երաշխիք՝ ինչպես անձամբ, այնպես էլ հարազատներն ու մտերիմները Արմեն Թադեւոսյանի հետ կնքել են հիշյալ շենքի 14 բնակարանների առուվաճառքի ձեւական պայմանագրեր»:
Կարդացեք նաև
Իսկ Հերմինե Նաղդալյանն ասում է, թե որեւէ հաստատող փաստարկ գոյություն չունի: Այս բոլոր փաստերը համադրելով՝ անգամ ոչ մասնագետին էլ պարզ կլինի, որ Դ. Բեգլարյանը ոչ թե գնել է, այլ գրավ է վերցրել՝ տված տոկոսով գումարի դիմաց»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































