
Պատճառը, ըստ Մամեդյարովի, «հայկական կողմի ապակառուցողական վերաբերմունքն» է։
«Առանց օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման հակամարտության կարգավորման հարցում չի կարող լինել ոչ մի առաջխաղացում», – ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ի պատասխան հարցի, թե հակամարտության կարգավորման համար համագործակցության ի՞նչ ձեւեր եւ ուղիներ է տեսնում, եւ հնարավո՞ր է արդյոք նոր կառույցների եւ կազմակերպությունների ներգրավումը, այդ թվում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, որի ոչ մշտական անդամ է դարձել Ադրբեջանը, Մամեդյարովը, մասնավորապես, ասել է. – «Չնայած հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի բազմամյա գործունեությանը` այն դեռեւս չկարգավորված է մնում։ Մենք 2012 թվականից կսկսենք մեր գործունեությունը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ։ Պետք է նշել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը որեւէ հարց, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ներկայացնելը պետք է տեղի ունենա Անվտանգության խորհրդի մյուս անդամների հետ համաձայնեցված»։


















































