Շվեյցարաբնակ ռուս մոդել Քսենյա Չումիչեւան պատճառ է դարձել, որպեսզի համաշխարհային սպորտի աստղերից մեկը՝ «Ֆորմուլա 1»-ի աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն (Իսպանիա) հինգ տարվա համատեղ կյանքից հետո բաժանվի կնոջից՝ հայտնի երգչուհի եւ դերասանուհի Ռաքել դել Ռոսարիոյից:
Գերմանական լրատվամիջոցներն այս մասին տեղեկանալով՝ հեգնանքների տարափ են տեղացել ավտոարշավորդի վրա՝ գրելով. «Ալոնսոն ամբողջ կյանքում երազել է մրցուղիներում հաղթել Շումիին (խոսքը աշխարհի բազմակի չեմպիոն Միխայել Շումախերի մասին է), սակայն ուժը պատեց Չումիի վրա»:
ԶԼՄ-ները նշում են, որ Քսենյան հավակնում է «խլել» մեկ այլ ռուս գեղեցկուհու՝ Իրինա Շեյկի «դափնին», որը նվաճել է Կրիշտիանու Ռոնալդուի սիրտը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: