Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս գեղեցկուհիները շարունակում են ընտանիքներ քայքայել

Դեկտեմբեր 30,2011 10:15

Շվեյցարաբնակ ռուս մոդել Քսենյա Չումիչեւան պատճառ է դարձել, որպեսզի համաշխարհային սպորտի աստղերից մեկը՝ «Ֆորմուլա 1»-ի աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն (Իսպանիա) հինգ տարվա համատեղ կյանքից հետո բաժանվի կնոջից՝ հայտնի երգչուհի եւ դերասանուհի Ռաքել դել Ռոսարիոյից:
Գերմանական լրատվամիջոցներն այս մասին տեղեկանալով՝ հեգնանքների տարափ են տեղացել ավտոարշավորդի վրա՝ գրելով. «Ալոնսոն ամբողջ կյանքում երազել է մրցուղիներում հաղթել Շումիին (խոսքը աշխարհի բազմակի չեմպիոն Միխայել Շումախերի մասին է), սակայն ուժը պատեց Չումիի վրա»:
ԶԼՄ-ները նշում են, որ Քսենյան հավակնում է «խլել» մեկ այլ ռուս գեղեցկուհու՝ Իրինա Շեյկի «դափնին», որը նվաճել է Կրիշտիանու Ռոնալդուի սիրտը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031