
Մասիսի ոստիկանները ոստիկանության Մասիսի բաժնի տուգանային հրապարակ են տեղափոխել նաև նրա կողմից վարած «Մերսեդես E» մակնիշի 111 ԼԼ 90 համարանիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի դիմապակին և դիմացի հատվածն ամբողջովին վնասված է։ Պարզվել է, որ վրաերթը կատարել է Կ. Ղուկասյանը նշված ավտոմեքենայով և վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։
Ինչպես երեկ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթը տեղի էր ունեցել ժամը 20.00-ի սահմաններում՝ Էջմիածին–Մասիս–Ջորակ գյուղի հատվածում. վրաերթի էր ենթարկվել նույն գյուղի բնակիչ Արմեն Առաքելյանը։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր–ի 242 հոդվածի 2-րդ մասի (ավտոտրանսպորտային պատահար, որն առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (դեպքի վայրից փախուստի դիմելը) հատկանիշներով։
Կարդացեք նաև
Այս պահին քննիչի որոշմամբ Կ. Ղուկասյանը ձերբակալվել է։




















































