Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիսի ոստիկանները հայտնաբերել են մահվան ելքով վրաերթ կատարողին

Հունվար 04,2012 12:31

Այսօր՝ հունվարի 4-ին, ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են երեկ՝ հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ կատարող վարորդին։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Արարատի մարզի Արգավանդ գյուղում հայտնաբերել են Արարատի մարզի Ղուկասավան գյուղի բնակիչ 40-ամյա Կարեն Ղուկասյանին։

Մասիսի ոստիկանները ոստիկանության Մասիսի բաժնի տուգանային հրապարակ են տեղափոխել նաև նրա կողմից վարած «Մերսեդես E» մակնիշի 111 ԼԼ 90 համարանիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի դիմապակին և դիմացի հատվածն ամբողջովին վնասված է։ Պարզվել է, որ վրաերթը կատարել է Կ. Ղուկասյանը նշված ավտոմեքենայով և վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։

Ինչպես երեկ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթը տեղի էր ունեցել ժամը 20.00-ի սահմաններում՝ Էջմիածին–Մասիս–Ջորակ գյուղի հատվածում. վրաերթի էր ենթարկվել նույն գյուղի բնակիչ Արմեն Առաքելյանը։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր–ի 242 հոդվածի 2-րդ մասի (ավտոտրանսպորտային պատահար, որն առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (դեպքի վայրից փախուստի դիմելը) հատկանիշներով։

Այս պահին քննիչի որոշմամբ Կ. Ղուկասյանը ձերբակալվել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031