
Երեկ «Առավոտի» հարցին՝ աղետը որքա՞ն վնաս է պատճառել եւ ինչքա՞ն գումար կպահանջվի ճանապարհը վերականգնելու համար, Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից պատասխանեցին, որ աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են, եւ գումարի չափը պարզ կլինի ողջ աշխատանքներն ավարտելուց հետո. «Դա շարունակվող պրոցես է: Ամբողջ ծրագիրը պետք է իրականացվի, վերջանա, ապա նոր հայտարարվի, թե ինչքան գումար է ծախսվել: Մինչեւ հիմա արվել են առաջին անհրաժեշտության աշխատանքները»: Լրատվական վարչությունից հայտնեցին նաեւ, որ նման վտանգավոր իրավիճակներ կարող են ստեղծվել նաեւ Մյասնիկյան պողոտայում, ինչպես նաեւ Ծովակալ Իսակովի պողոտայի «Երեւանի կոնյակի գործարանի» մոտ, եւ նախատեսվում է, որ այս վայրերում էլ կատարվեն քարաթափման աշխատանքներ: Նշենք, որ միայն Սարալանջի պողոտային հարակից ժայռի մոտավորապես 200-300 մետր հատված պետք է քարաթափվեր:
Ա. Խ.
Լուսանկարը՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ


















































