
Նա ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 2011-ի գնագոյացման եւ գնաճի ցուցանիշները: Պարոն Մարտիրոսյանը գնաճը պայմանավորեց մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի թանկացմամբ: Նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, դեկտեմբերին ծաղկակաղամբի գինը 1.5%-ով բարձրացել է, սունկը 6.8%-ով է թանկացել, կարտոֆիլի գինն էլ բարձրացել է 2.3%-ով, մսամթերքի գներն աճել են 0.2-3.5%-ով:
Պարոն Մարտիրոսյանի տվյալներով, գնանկում է նկատվել սխտորի՝ 1.7% եւ շաքարավազի՝ 1.2% մասով:
Բանախոսը նշեց, որ նախորդ տարվա համեմատ` հաշվարկի գործակիցները փոփոխվել են, եւ կենսապահովման նվազագույն զամբյուղի ցուցանիշները կարող են համադրվել միայն 2010 թ. 4-րդ եռամսյակի հետ:


















































