
Հայկ Քամալյանը մեր զրույցում ասաց, որ ապավինում է համագյուղացիների աջակցությանը, քանի որ կանգնած է նրանց կողքին, գյուղապետի աշխատանքից զատ, որպես շինարար եւ եռակցող, մշտապես օգնել է համագյուղացիներին: Խաշթառակում գործող գյուղապետի թեկնածության առաջադրումը ՀՀԿ-ի կողմից հավանաբար պայմանավորված է նրանով, որ նախկին գյուղապետ, այժմ գյուղապետի հավանական թեկնածու Արթուր Վանեսյանը նույնպես ՀՀԿ անդամ է: Հավանաբար, իշխող կուսակցությունը ցանկանում է հստակ ցույց տալ իր դիրքորոշումը:
Բացի այդ, սպասվում է, որ գյուղապետի թեկնածու կառաջադրվի նաեւ ԲՀԿ անդամ Անդրանիկ Վիրաբյանը:
Կարելի է կարծել, որ հանրապետականները դաս են առել նոյեմբերի 13-ին Իջեւանում կրած պարտությունից: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ ՀՀԿ անդամ, նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ինքնաառաջադրվել էր, հանրապետականը նրան գործնականում չսատարեց ու նա պարտվեց ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































