
Ըստ պարոն Պետրոսյանի, կան բիզնեսմեններ, որոնք իրենց գյուղի բնակչության համար մի շենք են կառուցել եւ կարիքավորներին տվել. «Սա խրախուսելի բան է, եթե մարդն օգնում է իր համագյուղացիներին, կարիքավորներին»: Մեր հարցին` այդ շենքը չե՞ն կարող առանց մեծամասնականով ընտրվելու կառուցեն` պարոն Պետրոսյանը պատասխանեց, որ դա առանձին հարց է եւ պետք է Բարեգործության մասին օրենքում էլ ամրագրեն, որ ով ինչ անի` առանց ընտրակաշառքի վերածելու անի, այնպիսի բարեգործություն անի, որն ունեցել ենք Մանթաշովի օրոք:
Ռաֆիկ Պետրոսյանի խոսքերով` «Եթե Գյումրիից ընտրված պատգամավորները չլինեին, այս 10-15 տարվա ընթացքում նրանք չէին պայքարի եւ դժվար կլիներ Գյումրին վերականգնել: Նրանք շատ մեծ գործ արեցին` անընդհատ բարձրացնելով այդ հարցը, օրինագծեր մշակելով: Այնպես որ մարզերից ընտրված պատգամավորներից շատերն իրենց մարզերի հարցերը բարձրացնում են: Օրինակ, «Ջերմուկ գրուպի» ղեկավարը` Աշոտ Արսենյանը բարձրացրեց մի հարց` Ջերմուկում 20 տարի անտառները չէին սրսկվել, մլակը ուտում էր ժողովրդին, հանգստացողներին, նա օգնեց պետությանը` անտառները սրկսկվեցին, այս 2 տարի է` արդեն հնարավոր է քայլել Ջերմուկում: Ես քանի՞ օրինակ բերեմ, որ իրոք մարզերից ընտրված պատգամավորները պատասխանատվություն են զգում եւ զբաղվում են իրենց մարզի վիճակի բարելավմամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































