ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Հանս-Յոխեն Շմիդթին: Ըստ գլխավոր դատախազության կայքէջի՝ «Դեսպան Յոխեն Հանս-Շմիդթը վստահեցրել է, որ Հայաստանի համար կարեւոր նախընտրական այս ժամանակաշրջանում Գերմանիայի Դաշնությունը կշարունակի աջակցել իրականացնվող բարեփոխումներին՝ հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանն իր հերթին վստահեցրել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը լինելու է հետեւողական եւ արձագանքելու է քրեական հատկանիշներ պարունակող բոլոր ընտրախախտումներին, որոնք տեղ կգտնեն նախընտրական եւ ընտրական գործընթացներում: Այդ նպատակով կստեղծվi աշխատանքային խումբ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: