
ՀԱԿ իրավական հանձնաժողովի համակարգող, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ եկող շաբաթ նախատեսված ասուլիսում կտրվեն զեկույցի գնահատականներն ու միայն այդ ժամանակ կպատասխանեն բոլոր հարցերին: Հետաքրքրվեցինք, իսկ եկող շաբաթ Հայաստան ժամանող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Աքսել Ֆիշերին ՀՔԾ զեկույցի առիթով իրենց դիտարկումները ներկայացնելո՞ւ են: «Եթե հանդիպում նախատեսված լինի` անշուշտ մենք կներկայացնենք մեր մոտեցումները»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































