Լրահոս
Օրվա լրահոսը

2012-ի մեկնարկին հրադադարի խախտումներն ավելացել են

Հունվար 14,2012 13:42

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, 2012թ. մեկնարկային օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները դրսևորել են առանձնակի ակտիվություն:

Միայն դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը և օրվա ընթացքում ադրբեջանական բանակի դիրքապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 90 անգամ՝ ՊԲ-ի առաջնագծի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:
Հրադադարի ռեժիմի խախտման նկատելի ակտիվություն է արձանագրվել նաև անցած շաբաթվա ընթացքում: Մասնավորապես շփման գծի հարավարևելյան, կենտրոնական և հյուսիսարևելյան ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը օգտագործել է գնդացրային և դիպուկահար զինատեսակներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, տուրք չտալով ադրբեջանական բանակի նմանօրինակ նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031