
Ապամանտաժումը վերահսկում է Քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության բաժնի գլխավոր մասնագետ Վահե Գուլգուլյանը , որը Aravot.am-ին փոխանցեց, որ կրպակները Աբովյան փողոցից կվերանան առաջիկա հինգ օրերի ընթացքում: Նրա խոսքերով, Աբովյան հասցեի կրպակատերերը ըմբռնումով են ընդունել քաղաքապետարանի որոշումը ու համաձայնել են իրենց կրպակները տեղափոխել Բյուզանդի փողոց. «Բյուզանդի հասցեում արդեն պատրաստ են հիմքերը, ծածկերը ու արտաքին տեսքը: Մինչեւ փետրվարի կեսերը փողոցը կհանձնենք քաղաքացիներին, իսկ գարնանը այս հատվածը կանաչապատվելու է»:
Ի դեպ, այս հասցեում ապամոնտաժվող կրպակների շարքում չէր Nokia ֆիրման ներկայացնող կրպակը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ




















































