Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյան փողոցում ապամոնտաժվող կրպակներից խնայեցին Nokia ֆիրամային կրպակը

Հունվար 18,2012 19:05

Արդեն երկու օր է`  Քաղաքապետարանի որոշմամբ, իրականացվում է Աբովյան 21 հասցեում գտնվող չորս կրպակների ապամոնտաժումը:  Այն իրականացվում է անաղմուկ՝ առանց կրպակատերերի բողոքների կամ միջամտության:

Ապամանտաժումը վերահսկում է Քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության բաժնի գլխավոր մասնագետ Վահե Գուլգուլյանը , որը Aravot.am-ին փոխանցեց, որ կրպակները Աբովյան փողոցից կվերանան առաջիկա հինգ օրերի ընթացքում: Նրա խոսքերով, Աբովյան հասցեի  կրպակատերերը ըմբռնումով են ընդունել քաղաքապետարանի որոշումը ու համաձայնել են իրենց կրպակները տեղափոխել Բյուզանդի փողոց. «Բյուզանդի հասցեում արդեն պատրաստ են հիմքերը, ծածկերը ու արտաքին տեսքը: Մինչեւ փետրվարի կեսերը փողոցը կհանձնենք քաղաքացիներին, իսկ գարնանը այս հատվածը կանաչապատվելու է»:

Ի դեպ, այս հասցեում ապամոնտաժվող կրպակների շարքում չէր Nokia ֆիրման ներկայացնող կրպակը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031