Այսօր ՀՀ Զինվորական դատախազությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանին լրագրողները ուղղելու բազմաթիվ հարցեր ունեին, բայց ստացվեց այնպես, որ ասուլիսի ընթացքում խոսվեց ամեն ինչի ու ոչնչի մասին, որովհետեւ զինդատախազը ե’ւ բանախոս էր, ե’ւ ասուլիսը վարող:
Օրինակ հարց հնչեց. «Ինչո՞ւ են «Եղնիկներում» հաճախ լինում զոհեր»: Կոստանյանը հասցրեց այսքանն ասել. «Իսկ ո՞վ է ասում հաճախ, հաճախ չէ, անընդհատ լսում եք, որովհետեւ մյուս զորամասերի հետ կապված անընդհատ չեք լսում...»: Մինչ նա կհասցներ ավարտել խոսքը՝ լրագրողներն ընդհատեցին. «Բազմաթիվ հարցեր կան, իսկ դուք երկխոսության մեջ եք մտնում: Կազմակերպեք ձեր ասուլիսն այնպես, որ հարցերին հնարավոր լինի պատասխանել»: Գ. Կոստանյանն ի պատասխան ասաց. «Ես կարող եմ մինչեւ վաղն էլ նստել, ձեր հարցերին պատասխանել, վարողը ես եմ»: Սակայն վիճելուց անմիջապես հետո ասուլիսն ավարտված համարեց ու սկսեց պատասխանել իրեն «ցանկալի» լրագրողների հարցերին :
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: