Կայքերի վերաբերյալ circle.am-ի ներկայացրած պատկերն «Ա1+»-ի նախագահին բոլորովին այլ բան է հուշում, այդ տվյալները նա համարում է իրականության հետ կապ չունեցող եւ համոզված է, որ դա մեկ մարդու ձեռքի գործ է: «Եվ մենք բոլորս գիտենք, թե այդ մեկը ով է, եւ այդ մեկ հոգին այդ 12-13 առաջատար լրատվամիջոցներով թելադրելու է դաշտին»,-ասաց նա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: