
chakra97-ը մեկնաբանում է. «Սենց զուգարանից մարդ ռիսկ էլ չի անի օգտվի։ Լավ, իսկ կարո՞ղ ա, ասենք, էս գումարի մեջ մտնում ա զուգարանի շենքի կառուցում, բան»։ gago-berlin-ը պատասխանում է. «Էդ ի՞նչ զուգարան ա, որ մի հատ էլ 130.000$-նոց շենք ա պետք։ Կարո՞ղ ա Տ–կլաս Մերսեդես առնելուց էլ զապաս պագռիշկեն են ձեւակերպում 100 000$–ով»։ matterwaves-ը գրում Է. «Մարդ կա գնում ա Էյֆելյան աշտարակից Փարիզին նայելու, երեւի իրանք էլ ուզում են, որ մարդիկ գան Երեւան Օպերայի շենքին պպզած տակից նայեն»։ gago-berlin-ը պատասխանում է. «Արաաա, էսի կարո՞ղ ա դնելու են հրապարակի էն կառուցվելիք «Թամանյանական» թմբուկի կռիշին»։
ovanitas-ը գրում Է, որ հնարավոր է՝ ճարտարապետը Նարեկ Սարգսյանն Է։ gago-berlin-ը գրում Է. «Վոզնյակին կասեն՝ մեջը վեբ կամերայով սքայփ դնի, կնոպկա, որ սեղմես, սալյութ կրակի»։
matterwaves-ը գրում Է. «Աբրամովիչը որ Էկավ, Կերիմովն էլ կգա, Կերիմովը որ էկավ, Կանդելակին էլ կգա, Կանդելակին որ էկավ, Սաբչակը հաստատ հետեւից կգա, ու ՏՆՏ–ով ուղիղ եթեր կգնա, թե ոնց են Երեւանում իրանց կարիքները հոգում։ Դրա վրա Արի Տուն ծրագրի ռեկլամնի ռոլիկ կնկարեն, ու վերջնականապես կլուծվի արտագաղթը ներգաղթով հաղթելու հարցը»։
Կարդացեք նաև
gago-berlin-ը գրում է, որ Հրանուշ Հակոբյանը կարող է ասել. «Իրա նախարարությունը էնքան տնտեսվար ա, որ մի ունիտազի գին ա նստում պետության վրա»։
dabavog-ը գրում է. «Պարզ հաշվարկը ասում ա, որ եթե 3000 հոգի օրական 100 դրամի օգտվի էս երկու զուգարաններից, մի տարի էլ չի անցնի, որ ծախսերը դուրս կգան (+օճառի ու թղթի ծախսերը)»: gago-berlin-ը պատասխանում է. «Այսինքն, սրանց ծախսը հանելու համար ՀԱԿ–ը պետք ա մի տարի ցույց անի Օպերայի բակում»։
Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ
«Երկիր»


















































