
ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը։ Հեղինակների կարծիքով նախագծի ընդունման դեպքում Հայաստանը կվերադառնա նորմալ գոտիական ժամանակի, ինչը դրականորեն կանդրադառնա մարդկանց առողջության վրա։ Կառավարությունը, հասկանալի և ընդունելի համարելով օրենսդրական նախաձեռնության հիմնավորումը, գտնում է, որ նախագիծը լրամշակման կարիք ունի և ընդունելի կլինի իր առաջարկությունների ընդունման դեպքում։
Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության


















































